Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուվրի տնօրենի պաշտոնը 228 տարվա պատմության մեջ առաջին անգամ կին կզբաղեցնի

01:10, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
Լուվրի տնօրենի պաշտոնը 228 տարվա պատմության մեջ առաջին անգամ կին կզբաղեցնի

Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանների նախագահ Լորենս դե Քարը կդառնա Լուվրի նոր տնօրենը։ Այս մասին ասված է Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
     54-ամյա դե Քարը պատրաստվում է դառնալ աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանի առաջին կին տնօրենը՝ 1793 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ թանգարանի հիմնադրվելուց ի վեր:
     «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանրապետության մշակույթի նախարար Ռոզլին Բաշլոյի առաջարկով Լուվրի թանգարանի տնօրեն-նախագահի պաշտոնում նշանակում է Լորենս դե Քարին»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Լորենս դե Քարը պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերի 1-ից:
     Խնդիրների թվում, որոնք պետք է լուծի Լուվրի նոր ղեկավարը, մտնում է նաև հաճախելիության բարձրացումը: Վերջին 1 տարվա ընթացքում՝ համավարակի ֆոնին, Լուվրի հաճախելիությունը նվազել է 72%-ով:

8267 | 0
Facebook