Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել

00:00, հինգշաբթի, 27 մայիսի, 2021 թ.
Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել

Բրազիլիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Globo պորտալը՝ հղում անելով Բրազիլիայի վարակաբանության ընկերության փոխնախագահին:
     «P4 տեսակն անհայտ ծագում ունի։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է Սան Պաուլո նահանգի Մոկոկա քաղաքում, որից հետո լայնորեն տարածվել է Պորտու Ֆերեյրա քաղաքում: Առայժմ հնարավոր չէ պարզել, թե արդյոք այն ավելի վարակիչ կամ վտանգավոր է, քան սովորական վիրուսը»,- ասված է հաղորդագրության մեջ:
     Պորտալի տվյալներով, P4 տարբերակն ընդհանուր ծագում ունի «բրազիլական» P1 և P2 շտամների ու ֆիլիպինյան P3 շտամի հետ:

4865 | 0
Facebook