Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն առնչություն չունի ԼՂ խնդրի հետ». Զախարովա

20:00, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
«Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն առնչություն չունի ԼՂ խնդրի հետ». Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։ «Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա այն առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Մայիսի 12-ին տեղի ունեցածի հիմնական պատճառը հայ-ադրբեջանական սահմանի՝ միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը ժառանգություն է մնացել դեռևս խորհրդային ժամանակներից։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ նման իրավիճակները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, որպես երկարաժամկետ լուծում մենք տեսնում են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդող դեմարկացիայով։ Ռուսաստանը պատրաստ է օգնել դրանում»,- ասել է Զախարովան։

4073 | 0
Facebook