Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն հայտնել է Սոչիում Պուտինի հետ բանակցությունների օրակարգը

17:55, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
Լուկաշենկոն հայտնել է Սոչիում Պուտինի հետ բանակցությունների օրակարգը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով Սոչիում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք բանակցությունների օրակարգը, հայտարարել է, որ հիմնականում տնտեսությանը վերաբերող հարցեր կքննարկվեն:

«Կոնկրետ հարցեր չեմ նշի, բայց հիմնականում տնտեսությունն է քննարկվելու»,- Լուկաշենկոյի խոսքը մեջբերել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը։

Բելառուսի նախագահը նշել է, որ մյուս ուղղություններով ինքը Մինսկի և Մոսկվայի միջև որևէ խնդիր չի տեսնում:

«Ռազմաքաղաքական և այլ հարցերի շուրջ մենք վաղուց ենք պայմանավորվել»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Սոչիում, արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն նախատեսվում:

3621 | 0
Facebook