Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն սպառնացել է համաշխարհային պատերազմով

14:45, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
Լուկաշենկոն սպառնացել է համաշխարհային պատերազմով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաշխարհային պատերազմով է սպառնացել չարակամներին, եթե երկրում «ինչ-որ բան բռնկվի»։ Այս մասին գրում է БелТА գործակալությունը։

Նրա խոսքով՝ Բելառուսը գիտի նրանց նպատակները։

«Աշխարհում նման օրինակներ կան։ Իսկ մինչ կտրուկ, չմտածված շարժումներ սկսելը, հիշեք, որ Բելառուսը Եվրոպայի կենտրոնն է։ Եվ եթե այստեղ ինչ-որ բան բռնկվի, հերթական համաշխարհային պատերազմը կլինի»,-

ասել է Լուկաշենկոն:

13189 | 0
Facebook