Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը չեն ընդգրկվել նախընտրական ցուցակում»․ Լիլիթ Մակունց

13:55, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
«Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը չեն ընդգրկվել նախընտրական ցուցակում»․ Լիլիթ Մակունց

«Տիգրան Ավինյանն ու Հայկ Մարությանը չեն ընդգրկվել նախընտրական ցուցակում»,- այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Դա իր անձնական որոշումն է, իսկ հավելյալ մեկնաբանությունների համար դիմեք իրեն»,- Տիգրան Ավինյանի վերաբերյալ ասաց Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ Մարությանի՝ ցուցակում չընդգրկվելու հանգամանքին՝ նշելով, որ միգուցե դա իր անձնական որոշումն է։

4788 | 0
Facebook