Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Մինսկում Ryanair ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ օրինական է գործել:
«Ես գործել եմ օրինական՝ պաշտպանելով մարդկանց՝ միջազգային բոլոր կանոններին համապատասխան։ Ինքնաթիռը տեղակայվել է ԱԷԿ-ի մոտ։ Իսկ եթե հանկարծ ԱԷԿ-ի անվտանգության համակարգերն ամբողջությամբ մարտական պատրաստության ռեժիմի բերվեի՞ն»,- ասել է Լուկաշենկոն՝ խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է նաև, որ Ryanair-ի ինքնաթիռի անձնակազմը խորհրդակցել է Վիլնյուսում ավիաընկերության և օդանավակայանի հետ, սակայն որոշում է կայացրել վայրէջք կատարել Մինսկում: