Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավո՞ր է սահմանային իրավիճակի պատճառով ընտրությունները չեղարկվեն»․ լրագրողը՝ Մակունցին

12:50, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
«Հնարավո՞ր է սահմանային իրավիճակի պատճառով ընտրությունները չեղարկվեն»․ լրագրողը՝ Մակունցին

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է սահմանային իրավիճակի պատճառով ընտրությունները չեղարկվեն, ասաց․ «Ես կարծում եմ, որ այս պահին յուրաքանչյուրս մեր լիազորությունների և ազդեցության գոտում պիտի կայուն պահենք սահմանային վիճակը։ Ինչ վերաբերում է ընտրություններին՝ այս պահի դրությամբ ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու քննարկում չկա։ Հուսանք՝ նման առիթ չի լինի։ Պատկան գերատեսչություններն իրենց ջանքերի առավելագույնն են գործադրում, որպեսզի նման իրավիճակ չլինի, և ընտրությունները կայանան»։

6039 | 0
Facebook