Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քանյե Ուեսթը հանդիպում է Իրինա Շեյքի հետ․#DailyMail

12:25, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
Քանյե Ուեսթը հանդիպում է Իրինա Շեյքի հետ․#DailyMail

Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո, 43-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը ռոմանտիկ կապի մեջ է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Քանյե Ուեսթն այժմ գաղտնի հանդիպում է Իրինա Շեյքի հետ»,- գրել է աղբյուրներից մեկը: «Չգիտեմ, արդյոք «հանդիպումը» ճիշտ բառ է, սակայն նրանց միջև որոշակի հետաքրքրություն կա»,- նշել է մեկ այլ աղբյուր:
     Նշվում է, որ թեև ոմանց համար այս զույգի կապը կարող է անակնկալ թվալ՝ Իրինան ու Քանյեն միմյանց ճանաչում են ավելի քան 10 տարի։
Դեռևս 2010 թվականին սուպերմոդելը նկարահանվել է Ուեսթի Power երաժշտական տեսահոլովակում, որտեղ մարմնավորել է հրեշտակի

     Ինչպես հայտնի է, Իրինան հանդիպել է դերասան Բրեդլի Քուփերի հետ, զույգը 4-ամյա դուստր ունի։ Նրանք բաժանվել են 2019 թվականին։

11531 | 0
Facebook