Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

11:35, չորեքշաբթի, 26 մայիսի, 2021 թ.
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
     «Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռազմական գերատեսչությունում:

3918 | 0
Facebook