Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՊԿ-ում հրատապ են համարում սահմանազատումն ու սահմանագծումը

23:00, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
ՀԱՊԿ-ում հրատապ են համարում սահմանազատումն ու սահմանագծումը

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։

Կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր զեկույցում գնահատել է ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, տեղեկացրել մարտահրավերներին հակազդելու, ռազմական համագործակցության հեռանկարների մասին։

Նա անդրադարձել է ԼՂ–ին` ընդգծելով, որ հակամարտության գոտում իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է եռակողմ հայտարարությունից հետո:

Իսկ հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին սրացումը, Սեմերիկովի խոսքով, պահանջում է հրատապ միջոցառումների ընդունում, առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերի լուծում:

5972 | 0
Facebook