Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Բելառուսում ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ

11:05, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
Բայդենը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Բելառուսում ինքնաթիռի հետ կապված միջադեպի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցում է Բելառուսի նկատմամբ հասցեական տնտեսական պատժամիջոցներ սահմանելու և այլ միջոցներ ձեռնարկելու՝ ԵՄ-ի կոչին։ Նա իր վարչակազմին հանձնարարել է համապատասխան միջոցներ մշակել Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպին մասնակից անձանց պատասխանատվության ենթարկելու և Բելառուսում ծայրահեղական համարվող Nexta Telegram-ալիքի հիմնադիրներից Ռոման Պրոտասևիչի ձերբակալման ուղղությամբ:
     «Բելառուսի կողմից ԵՄ մի երկրից մյուսը մեկնող ինքնաթիռի հարկադիր վայրէջքն, ինչպես նաև Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունն ուղղակի վիրավորանք են միջազգային նորմերին»,- նշվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: «ԱՄՆ-ն ամենավճռական կերպով դատապարտում է այդ միջադեպերը»:
     Հայտարարության մեջ նշվում է, որ Պրոտասևիչի հարցաքննության տեսագրությունը հնարավոր է հարկադրաբար է արվել։
     «ԱՄՆ-ն այլ երկրների հետ միասին կոչ է անում ազատ արձակել նրան, ինչպես նաև հարյուրավոր այլ քաղբանտարկյալների»,- հավելել է Բայդենը:

3543 | 0
Facebook