Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Տավուշում և Լոռիում

10:20, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Տավուշում և Լոռիում

Մայիսի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

3665 | 0
Facebook