Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Սակուրա» ադամանդը 29 միլիոն դոլարով վաճառվել է Հոնկոնգում

00:20, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
«Սակուրա» ադամանդը 29 միլիոն դոլարով վաճառվել է Հոնկոնգում

«Սակուրա» անվանումն ստացած, վարդագույնի եզակի երանգ ունեցող 15,81 կարատանոց ադամանդը 29 միլիոն դոլարով վաճառվել է Հոնկոնգում կայացած աճուրդում։ Դա ռեկորդային գին է նման երանգով քարերի համար: Այդ մասին հայտնել է Christie's աճուրդի տունը:
     Նշվում է, որ քարը վաճառվել է 226,3 միլիոն հոնկոնգյան դոլարով (29,13 միլիոն դոլար): Ադամանդը տեղադրված է եղել պլատինից և ոսկուց մատանու վրա։ Դրա նախնական արժեքը կազմել է 25-38 միլիոն դոլար: Գնորդի անունը չի հրապարակվում:
     «Սակուրան» իր տեսակի մեջ ամենախոշոր, մանուշակագույն երանգով հագեցած վարդագույն քարն է: Նման ադամանդները չափազանց հազվադեպ են հանդիպում բնության մեջ, ընդ որում, դրանց միայն 10%-ը կարող է 0,2 կարատից ավելի քաշ ունենալ։
     Հիշեցնենք, որ մանուշակագույն-վարդագույն ադամանդի արժեքի նախորդ ռեկորդը սահմանվել էր անցյալ տարվա նոյեմբերին Ժնևում: Այն ժամանակ 14,83 կարատ քաշով «Վարդի ուրվականը» վաճառվել էր 26,6 միլիոն դոլարով։

9590 | 0
Facebook