Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լատվիան արտաքսում է Բելառուսի դեսպանին և բոլոր դիվանագետներին

21:40, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
Լատվիան արտաքսում է Բելառուսի դեսպանին և բոլոր դիվանագետներին

Լատվիան որոշել է արտաքսել Բելառուսի դեսպանին և բոլոր դիվանագետներին Մինսկի նույնանման գործողություններին ի պատասխան: Երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալն առաջացել էր Բելառուսում Ryanair-ի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի հետ կապված սկանդալից հետո:

Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները պահանջել էին լատվիական դեսպանատան բոլոր աշխատակիցներին՝ լքել Բելառուսի տարածքը: Մինսկում Բելառուսի դեսպանին խիստ բողոք է ներկայացվել. Նա, իբրև թե, կապ ունի Բելառուսի դրոշի «վարկաբեկման» հետ:

Այսօր Լատվիայի իշխանությունները կոչ էին արել փակել Բելառուսի օդային տարածքը բոլոր միջազգային չվերթների համար:

7995 | 0
Facebook