Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին

16:40, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):

Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:

Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծել ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:

Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին
3864 | 0
Facebook