Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դեսպանությունը՝ իտալացի հաղորդավարի կողմից «Եվրոտեսիլ»-ում Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանության վերաբերյալ

15:55, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
Դեսպանությունը՝ իտալացի հաղորդավարի կողմից «Եվրոտեսիլ»-ում Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ մեկնաբանության վերաբերյալ

Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում գրված է. «Վերջին օրերերին դեսպանությունը բազմաթիվ նամակներ և զանգեր է ստացել Եվրոտեսիլ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հեռարձակման ընթացքում իտալացի հաղորդավարի կողմից թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեսպան Ծովինար Համբարձումյանի նամակին ի պատասխան Rai Gold-ի (որը համակարգում է Rai 4, Rai Premium e Rai Movie ալիքները) տնօրեն Ռոբերտա Էննին հայտնել է, որ խորապես ցավում է, որ Եվրոտեսիլում Հայաստանի բացակայության մասին արված մեկնաբանությունն ընկալվել է որպես անհարագալից վերաբերմունք։ Նա նշել է, որ հաղորդավարը ամենևին նման մտադրություն չի ունեցել, այլ ընդհակառակը՝ ցանկացել է ընդգծել, որ բոլոր հակամարտություններն անխուսափելիորեն ազդեցություն է ունենում յուրաքանչյուրի վրա: Տիկին Էննին նշել է, որ ցավում է, որ հաղորդավարի մեկնաբանությունն ակամայից դժգոհությունն է առաջացրել և իր մտերմությունն է հայտնել հայ ժողովրդին և պատերազմի վայրագությունների միջով անցնող բոլոր ժողովուրդներին։

Ի պատասխան հայ համայնքի բարձրաձայնած դժգոհություններին՝ իր ափսոսանքն է հայտնել նաև հաղորդավար Ռայմոնդո Սավերիոն, ով վերահաստատել է, որ ամենևին մտադրություն չի ունեցել վիրավորական արտահայտություններ անելու։ Նա շեշտել է, որ էությամբ պացիֆիստ հանդիսանալով, ցանկացել է ընդգծել, թե որքան գրոտեսկային և անհհեթեթ են պատերազմների հետևանքները։ Նա նշել է, որ նպատակ է ունեցել շեշտելու իրադրության դրամատիկ անհամաչափությունը և ընդունել է, որ դա իրեն չի հաջողվել, որ ակնհայտորեն ինքը սխալ է արտահայտվել և շատ ցավում է դրա համար»:

14356 | 0
Facebook