Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմը չպետք է այսպես ավարտվեր. սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն». Ռ. Քոչարյան

15:45, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
«Պատերազմը չպետք է այսպես ավարտվեր. սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն». Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի՝ Արմավիրի մարզի ակտիվի հետ:

«Ի՞նչն է ինչ-որ տեղ հեշտացնում մեր գործը․ երևի առաջին հերթին այն, որ այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ մի կետ, որը կարող են վերցնել և թմբկահարել, թե խոստացել և արել ենք։ Զրոյական արդյունք։ Այս պատերազմը չպետք է այսպես ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ի՞նչն է դժվարացնում մեր աշխատանքը․ այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության։ Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում դերակատար լինելու հետ»,- ասել է նա:

4573 | 0
Facebook