Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՀԿ ղեկավարը կանխատեսել է նոր վտանգավոր վիրուսի առաջացումը

23:25, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
ԱՀԿ ղեկավարը կանխատեսել է նոր վտանգավոր վիրուսի առաջացումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը կանխատեսել է աշխարհում նոր մահացու վիրուսի առաջացումը: Նման հայտարարություն նա արել է երկուշաբթի՝ Ժնևում բացված առողջապահության համաշխարհային վեհաժողովի 74-րդ նստաշրջանի ժամանակ։

«Վերջին դեպքը չէ, որ աշխարհը բախվում է համավարակի սպառնալիքին։ Էվոլյուցիոն գնահատականների համաձայն՝ կհայտնվի նոր վիրուս, որը, հնարավոր է, լինի ավելի վարակիչ և ավելի մահացու, քան ներկայիս վիրուսն է»,- ասել է նա:

9102 | 0
Facebook