Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով»․ Լավրով

14:15, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով»․ Լավրով

Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակով են ստուգված, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Аргументы и факты-ին տված հարցազրույցում։

«Կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխգործակցության ոգով։ Մեր երկիրը միշտ պատրաստ է աջակցել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի՝ անձամբ նախագահ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը ռազմական հակամարտության դադարեցմանը, գործարկել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացը:

Այսօր կարելի է ասել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են: Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ ընկերների կողմից։

Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով։ Մենք ունենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն՝ բարձր և այլ մակարդակներում։ Միայն այս տարի մեր ղեկավարները հանդիպել են 2 անգամ, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել։ Մայիսի սկզբին տեղի ունեցավ իմ այցը Երևան։

Իրականացվում են միջխորհրդարանական փոխանակումներ»,- ասել է Լավրովը։

4723 | 0
Facebook