Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար». Ռուդենկո

12:15, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ-ի դռները պետք է բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար». Ռուդենկո

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Միակ բանը, ինչը կարող է սահմանափակել անդամակցությունը, կազմակերպության որոշակի դրույթներն են, որոնց համապատասխան ՀԱՊԿ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է նրա անդամների միջև դիվանագիտական հարաբերությունների առկայություն։ Իսկ Բաքվի և Երևանի միջև նման համագործակցություն առայժմ չկա։ Հենց, որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա»,- ասել է Ռուդենկոն։

5191 | 0
Facebook