Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Այվազյանն Իրանի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

10:25, երկուշաբթի, 24 մայիսի, 2021 թ.
Արա Այվազյանն Իրանի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
     Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։
     Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը:

Արա Այվազյանն Իրանի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը
4114 | 0
Facebook