Իտալիայի հյուսիսում՝ Պյեմոնտ նահանգում, ճոպանուղի է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, 2 երեխա ստացել է լուրջ վնասվածքներ: Այս մասին կիրակի օրը հայտնել է ANSA գործակալությունը:
Ճոպանի կտրվելու հետևանքով ընկել է խցիկերից մեկը, որում գտնվել է 11 մարդ: Երեխաները ծանր վիճակում տեղափոխվել են Թուրինի հիվանդանոց:
Դժբախտությունը տեղի է ունեցել առավոտյան, Մաջոր լիճը 1500 մ բարձրութուն ունեցող բարձունքին կապող երթուղու վրա:
Ճոպանուղիների աշխատանքը վերսկսվել էր 1 շաբաթ առաջ՝ զբոսաշրջային սեզոնի բացվելուն զուգահեռ: