Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել

13:15, կիրակի, 23 մայիսի, 2021 թ.
Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը հողին է հավասարվել

Արմեն Ջիգարխանյանի երկրպագուները հարգել են նրա հիշատակը մահից 6 ամիս անց և զարմացած մնացել՝ տեսնելով, որ գերեզմանն ուղղակի հողին է հավասարեցվել: Այս մասին գրում է Комсомольская правда-ն:

Նշվում է, որ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանի շուրջ նույնիսկ ցանկապատ չկա: Իսկ բլուրը բառացիորեն հավասարեցվել է գետնին՝ թաղման վայրը լցվել է ավազով: Մեծ հայկական խաչը փոքր-ինչ շեղվել է, դիմանկարը դրված է հենց ավազի վրա: Արհեստական ծաղիկների երեք փնջի կողքին դրված է 2 կարմիր մեխակ:

Հիշեցնենք, որ դերասանը կյանքից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում: Արմեն Ջիգարխանյանը թաղված է Վագանկովսկոյե գերեզմանատանը:

Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը
Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը
21806 | 0
Facebook