Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել

23:15, ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ.
ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Գագիկ Ղալաչյանն ու Սերգեյ Ռյաբկովն այսօր սպառազինության վերահսկողությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հայաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարների մասնակցությամբ խորհրդակցությունների ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել։

«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում։ Քննարկվել են նաև սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման առանձին ասպեկտները», – ասված է հաղորդագրության մեջ:

4464 | 0
Facebook