Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքը հայտնել է Ռուսաստանում #Tesla-ի պաշտոնապես հայտնվելու մասին

17:20, ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ.
Իլոն Մասքը հայտնել է Ռուսաստանում #Tesla-ի պաշտոնապես հայտնվելու մասին

Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասքը հայտարարել է, որ Tesla-ն շուտով պաշտոնապես կհայտնվի ՌԴ-ում, Ղազախստանում և ԱՊՀ այլ երկրներում:
     «Կարծում եմ, որ շուտով ներկա կլինենք Ռուսաստանում, և Tesla-ն շուտով կլինի Ռուսաստանում։ Կարծում եմ, դա հիանալի կլինի։ Եվ պետք է նաև ավելի լայն նայել Ղազախստանին, ԱՊՀ երկրներին»,- հայտարարել է Մասքը։
     Tesla-ի ղեկավարը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը դիտարկում է որպես էլեկտրամոբիլների արտադրության գործարանի հնարավոր տեղակայման վայր:
     «Մենք գործարան ունենք Շանհայում․․․ Ցանկանում ենք գործարաններ ունենալ աշխարհի այլ մասերում, դիտարկում ենք Ռուսաստանը»,- ասել է Մասքը։

9886 | 0
Facebook