Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակնկալվում է, որ Ադրբեջանն անհապաղ դուրս կբերի իր ուժերը». լիտվացի խորհրդարանականներ

16:05, ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ.
«Ակնկալվում է, որ Ադրբեջանն անհապաղ դուրս կբերի իր ուժերը». լիտվացի խորհրդարանականներ

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է. «Լիտվացի խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին լուրերի կապակցությամբ

2021թ. մայիսի 20-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասի՝ Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները հայտարարություն են ընդունել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Լիտվան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Խորհրդարանականներն իրենց մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, ինչպես նաև հայկական տարածք ներխուժան մասին լուրերի կապակցությամբ:

Լիտվայի Հանրապետության Սեյմասում Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամները բոլոր կողմերին կոչ են արել լիովին պահպանել նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը և շարունակել բանակցությունները հակամարտության հարատև, խաղաղ լուծման շուրջ: Կոչ է արվում դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք կվտանգեն հրադադարի ռեժիմը և կբարձրացնեն լարվածությունը:

Ակնկալվում է, որ Ադրբեջանն անհապաղ դուրս կբերի իր ուժերը»:

4801 | 0
Facebook