Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը գնահատել է Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի «հայտարարության» մասին հրապարակումները

15:20, ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ.
Պեսկովը գնահատել է Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի «հայտարարության» մասին հրապարակումները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ սահմանների սահմանազատման վերաբերյալ սոցցանցերում հայտնված «հայտարարության» տեքստը։

«Ընդհանուր առմամբ, դա այնքան փխրուն հարց է, և իրավիճակի կարգավորման ուղղությամբ այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ պետք է շատ զգույշ վերաբերվել նման աղմկոտ հրապարակումներին և պետք է կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- հայտարարել Է Պեսկովը:

6312 | 0
Facebook