Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ովքե՞ր են տեղյակ եղել սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններից. «Հրապարակ»

09:20, ուրբաթ, 21 մայիսի, 2021 թ.
Ովքե՞ր են տեղյակ եղել սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սկանդալային փաստաթղթի շուրջ բանակցություններին արտգործնախարարությունը՝ ի դեմս նախարար Արա Այվազյանի, չի մասնակցել։ Նախօրեին մեր լրագրողին հայտնել է ԱԳ նախարարության լրատվականը՝ հավելելով, որ այդ գործընթացին ուժայիններն են մասնակցել։ Իսկ ինչո՞ւ ուժայինները։ «Խոսքը ուժային դիրքերի մասին է»։

Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել, առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցության։ Գաղտնի է պահել նաև թիմից, բացառությամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։
     Հիշեցնենք, որ այդ փաստաթղթով, ըստ լուրերի, Տավուշի 5-6 գյուղ և Տիգրանաշեն՝ Քյարքի գյուղն է պատրաստվում տալ Ադրբեջանին, ինչպես նաև մի շարք կարևորագույն բարձունքներ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

6954 | 0
Facebook