Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս». Ալիև

20:35, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
«Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս». Ալիև

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ իրականացնել Երևանի հետ մեկ պայմանով՝ Ադրբեջանը և Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների միջև ազատ առևտրին, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում նաև` Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք հայկական կողմից սպասում ենք գործողությունների:

30 հազար հայ է ապրում Արցախի այն տարածքներում, որոնք ներկայում գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Մենք նրանց համարում ենք Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց գլուխները լվացել են հայկական քարոզչությամբ», - ասել է նա:

8332 | 0
Facebook