Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 30 000 եվրո փոխհատուցել Ալեքսանդր Լապշինին

23:55, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 30 000 եվրո փոխհատուցել Ալեքսանդր Լապշինին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանությանը մեղավոր է ճանաչել իսրայելացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի մահափորձի համար: Լապշինն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաղթանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ նկատմամբ մահափորձի և դաժան կտտանքների կիրառման համար: Ադրբեջանին պարտավորեցրել են 30 000 եվրո փոխհատուցում վճարել»:

Նա շնորհակալություն է հայտնել իր փաստաբաններին։

3475 | 0
Facebook