Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին

15:00, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է հայ գերիներին

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին:

«Ձերբակալվածները գոհունակություն են հայտնել պահման պայմանների, սննդի, բժշկական սպասարկման և վերաբերմունքի կապակցությամբ:

ՄԻՊ-ն անհատական կարգով լսել է նրանց․ մայրենի լեզվով ներկայացվել են պահվող անձանց իրավունքները»,- հայտնել է այդ երկրի օմբուդսմենի գրասենյակը:

Իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա պաշտպանը պատրաստել և հաշվետվություն է ուղարկել միջազգային կազմակերպություններին:

6822 | 0
Facebook