Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ». Վահան Քերոբյան

13:15, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
«Փաստաթուղթը հողերի զիջման մասին չէ». Վահան Քերոբյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նշած փաստաթուղթը շուտով կհանրայնացվի: Նրա խոսքով՝ հողերի զիջման մասին խոսք չկա: Հարցին՝ Տավուշի մարզից գյուղեր հանձնելու մասին կետ չկա՞, ասաց՝ ոչ: Ճշտող հարցին՝ հայկական կողմից ի՞նչ զիջումներ են նախատեսվում, պատասխանեց՝ ոչ մի:

Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնականում, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Այո, եթե Ադրբեջանը էդ պայմանավորվածություններն իրագործի ու էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ: Ես դա չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ՝ աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն»:

6782 | 0
Facebook