Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին. #WSJ

17:30, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել մայիսի 21-ին. #WSJ

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի իշխանությունների միջև հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել ուրբաթ` մայիսի 21-ին։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ամերիկյան և օտարերկրյա աղբյուրները։
     Նրանց տեղեկության համաձայն՝ Եգիպտոսի իշխանություններն առաջընթաց են արձանագրել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում։ Միևնույն ժամանակ պարբերականի աղբյուրները նշում են, որ Իսրայելի ռազմական ղեկավարության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանել են, որ հրեական պետության իշխանությունները «մոտենում են իրենց նպատակներին հասնելուն»:
     Ավելի վաղ ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեի գործադիր քարտուղար Ջիբրիլ Ռաջուբը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի իշխանությունների միջև հրադադարի մասին համաձայնությունը կարող է ձեռք բերվել 24 ժամվա ընթացքում: Իր հերթին Axios պորտալը՝ հղում անելով իսրայելական կառավարությունում աղբյուրներին, հաղորդել է, որ պաղեստինցի ծայրահեղականների դեմ ռազմական գործողությունն ավարտելու համար Իսրայելից ևս մի քանի օր կպահանջվի:

3250 | 0
Facebook