Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«500-600 ադրբեջանցիներ գտնվում են ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան

11:10, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
«500-600 ադրբեջանցիներ գտնվում են ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը. «Օպերատիվ իրադրությունը փոփոխություն չի կրել. իրադրությունը շարունակում է մնալ լարված՝ այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում: Մեր ԶՈՒ տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցյալը: Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ անել մաքսիմալը՝ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար ու հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դիվանագիտական մեծ աշխատանք է իրականացվում:

8660 | 0
Facebook