Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլինքենն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը

10:40, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
Բլինքենն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
     «Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար հումանիտար հասանելիության ապահովման անհրաժեշտությունը, նրանք քննարկել են նաև տարածաշրջանային թեմաներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումների հարցը»,- այս մասին տեղեկացնում է Պետդեպը:
     Նշվում է, որ Բլինքենն ու Լավրովը քննարկել են նաև թեմաներ, որոնց շուրջ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների համար։

7428 | 0
Facebook