Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը

19:35, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Պուտինը շեշտը դրել է տարածաշրջանում անվտանգության ապահովման վրա՝ «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին և ոգուն համապատասխան»:

Կողմերն անդրադարձ են կատարվել վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։

«Ընդհանուր տրամադրվածություն կա, որ կարգավորումը իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցության ցուցաբերումը, որն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին պայմանավորվածության ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

5301 | 0
Facebook