Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ-ում մտահոգությամբ հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը». Զաս

15:45, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ-ում մտահոգությամբ հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը». Զաս

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը քննարկվել է Դուշանբեում՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Դա նույնպես քննարկվել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստի ընթացքում»,- ասել է Զասը՝ ամփոփելով նիստի արդյունքները։

Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ՝ հայկական և ադրբեջանական կողմի միջև բանակցությունների անցկացումը:

4567 | 0
Facebook