Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից

15:40, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հնդկաստանն ուշադիր հետևում է իրավիճակին և կոչ արել հայ-ադրբեջանական սահմանը խախտած կողմին հետ քաշել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից:

ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանների խախտումը կարող է ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։ Մենք կոչ ենք անում խախտած կողմին անհապաղ հեռացնել զորքերն ու զերծ մնալ հետագա սադրանքներից»,- ասել է խոսնակը։

Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես հանդես է եկել քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով՝ երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին։ «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության համար»։

7693 | 0
Facebook