Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

16:22, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը:

Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:

Համաձայն հրամանի` ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 42 կազմակերպության: Միաժամանակ երաշխավորվել է 14 դասընթաց, որոնցից յուրաքանչյուրն անցնելու համար սահմանվել են համապատասխան կրեդիտներ:

1919 | 0
Facebook