Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

14:05, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը հյուպատոսական շրջանի տարածքում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին խնդրում է խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք: Խնդրում ենք, զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների խորհուրդներին»։

4583 | 0
Facebook