Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ

12:55, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի ՀՀ և ԼՂ

ԱՄՆ-ը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել ՀՀ: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

Որպես պատճառ նշվում է երկրում COVID-19-ի բարձր մակարդակը:
     Խորհուրդ չի տրվում այցելել նաև Լեռնային Ղարաբաղ ու հարակից տարածքներ՝ կապված վերջին ռազմական գործողությունների հետ։
     Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող անվտանգության միջոցառումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ գտնվող իր քաղաքացիների համար, քանի որ հասանելիությունը սահմանափակ է։

18243 | 0
Facebook