Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվան սահմանազատման հարցում օգնություն է առաջարկել Երևանին ու Բաքվին

10:40, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
Մոսկվան սահմանազատման հարցում օգնություն է առաջարկել Երևանին ու Բաքվին

Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ սահմանազատման վերաբերյալ քննարկման ժամանակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Կողմերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման, սահմանագծման գործընթացին»,-ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու:

3802 | 0
Facebook