Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը»․ Լավրով

10:20, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
«ՀԱՊԿ ԱԳ նախարարները քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը»․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները նախօրեին քննարկել են Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը: «Ցանկանում եմ ասել, որ երեկ, արդեն ոչ պաշտոնական ռեժիմով սկսել ենք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը»,- Դուշանբեում՝ Տաջիկստանի իր գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:

«Եվ երեկ երեկոյան կազմակերպված հանդիպման ընթացքում մենք դիտարկել ենք մեր հայ գործընկերների դիմումը։

Քննարկել ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները»,-հավելել է նա։

5640 | 0
Facebook