Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ-վրացական սահմանին առգրավվել է մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ

00:20, չորեքշաբթի, 19 մայիսի, 2021 թ.
Հայ-վրացական սահմանին առգրավվել է մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները Հայաստանի հետ սահմանային «Սադախլո» անցակետում կանխել են մաքսանենգ ծխախոտի՝ երկիր ներկրման փորձը:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆիննախարարության Հարկային ծառայությանը, անակցիզ ծխախոտի խմբաքանակը հայտնաբերվել է ուկրաինական համարանիշով բեռնատարի ստուգումների ժամանակ:

Չհայտարարագրված ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 000 լարի (68 000 դոլար):

6486 | 0
Facebook