Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում պահանջել են դադարեցնել դիերը Գանգեսի մեջ նետելը

20:10, երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ.
Հնդկաստանում պահանջել են դադարեցնել դիերը Գանգեսի մեջ նետելը

Հնդկաստանի իշխանությունները պահանջել են անհապաղ դադարեցնել մահացածների մարմինները նետել Գանգես գետի մեջ, հայտնել է Հնդկաստանի ջրային ռեսուրսների կառավարման նախարար Հաջենդրա Սինգ Շեքհավաթը:
     «Մենք լուրջ ենք վերաբերվել Գանգես գետում դիակների թաղման խնդրին և միջոցներ ենք ձեռնարկել այն արգելելու համար։ Հնդկաստանի կառավարությունը՝ Գանգեսի մաքրման ազգային առաքելության և շրջանային իշխանությունների միջոցով կապահովի բոլոր չճանաչված մարմինների դուրս բերումը»,- ասել է նա։
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչները հայտնել են գետում մոտ 100 մարդու մնացորդներ հայտնաբերելու մասին։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել կորոնավիրուսից մահացածների մարմինները: Միևնույն ժամանակ նահանգի իշխանությունները հայտնել են, որ հանել են 71 մարդու մարմին, նահանգի ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել: Ինչպես կարծում են տեղի բնակիչները, Գանգեսում մարմիններ նետելու պատճառը Հնդկաստանում դիակիզման կամ թաղման արարողությունների կազմակերպման բարձր գինն է կամ էլ թաղման խարույկների ինքնուրույն կազմակերպումը՝ Հնդկաստանի ամբողջ տարածքում COVID-19 դեպքերի ռեկորդային ցուցանիշների ֆոնին:

29742 | 0
Facebook