Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կոլիզեումում կվերականգնվի գլադիատորների մարտերի հարթակը

23:30, երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ.
Կոլիզեումում կվերականգնվի գլադիատորների մարտերի հարթակը

Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել հին հռոմեական Կոլիզեումը նոր հատակով համալրելու ծրագրին, որը այցելուներին հնարավորություն կտա կանգնել այնտեղ, որտեղ ժամանակին կռվել են գլադիատորները:
     Մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին հայտարարել է փայտե, շարժական հատակի կառուցման նախագծի մասին։ Աշխատանքների իրականացման համար 18,5 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիր է շահել իտալական Milan Ingegneria ընկերությունը:


     Սպասվում է, որ հատակի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։
     Ներկայումս 2000-ամյա վաղեմության հուշարձանը հատակ չունի։ 19-րդ դարում այն հեռացվել է հնագետների կողմից, որոնք ուսումնասիրել են ստորգետնյա թունելների ցանցը, որտեղ պահվում էին գլադիատորներն ու կենդանիները՝ նախքան հռոմեական արյունալի մրցումների սկսվելը։
     Այս ծրագիրը կօգնի վերականգնել Կոլիզեումի նախնական պատկերը։
     Ֆրանչեսկինին ասել է, որ նոր «արտասովոր» հատակն այցելուներին թույլ կտա «տեսնել Կոլիզեումի վեհությունը»:
     Կոլիզեումը Հռոմեական կայսրության ամենամեծ ամֆիթատրոնն է եղել։
     Գլադիատորական մարտերը և այլ հրապարակային բեմականացումները հյուրընկալել են առնվազն 50 000 մարդու։

Կոլիզեումում կվերականգնվի գլադիատորների մարտերի հարթակը
7057 | 0
Facebook