Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 90 հրթիռ է արձակվել

13:05, երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ.
Մեկ գիշերվա ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 90 հրթիռ է արձակվել

Անցած երեկոյան և գիշերը Գազայի հատվածից մոտ 90 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:

«Մոտ 20 արկ ընկել է Գազայի հատվածում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 10-ից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 3350 հրթիռ, որոնցից մոտավորապես 500-ն ընկել է անկլավի տարածքում։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսրայելում 10 մարդ է զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել։

Թել Ավիվը հարյուրավոր պատասխան հարվածներ է հասցրել։ Գազայում զոհերի թիվը հասել է 212-ի, նրանց թվում շատ երեխաներ կան:

3858 | 0
Facebook