Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ քայլեր են». Ջեյք Սալիվան

10:55, երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ.
«Չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ քայլեր են». Ջեյք Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն առանձնազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
     «Սալիվանը փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ քայլեր են: ԱՄՆ նախագահի խորհրդականն անհրաժեշտ է համարել երկու երկրների կողմից միջազգային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ պաշտոնական քննարկում իրականացնելը: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման՝ ինչպես երկկողմ փոխգործակցության միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»:

7207 | 0
Facebook