Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայկական բանակին հրահանգվել է դիրքավորվել ու պատրաստ լինել անակնկալ գրոհի. «Ժողովուրդ»

09:05, երեքշաբթի, 18 մայիսի, 2021 թ.
Հայկական բանակին հրահանգվել է դիրքավորվել ու պատրաստ լինել անակնկալ գրոհի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթվանից Սև լճի շուրջ ծավալված զարգացումները շատ մոտ են եղել տարածաշրջանում նոր պատերազմ հանգեցնելուն: Մեզ հասած տեղեկություններով` ադրբեջանցիների կողմից հայկական տարածք ներխուժմանը հաջորդած օրերին հայկական բանակին հրահանգվել է լավագույն ստորաբաժանումներով դիրքավորվել ու պատրաստ լինել անակնկալ գրոհով հետ շպրտել հակառակորդին:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը չի պատկերացրել, որ այդ արագությամբ մերոնք կարող էին զորք կուտակել ու դիրքավորվել մոտակա այլ բարձունքների վրա` ստեղծելով իրենց ստորաբաժանումները շրջափակելու իրական հնարավորություն: Ի դեպ, Գլխավոր շտաբին մոտ կանգնած նախկին բարձրաստիճան զինվորականներից մեզ փոխանցեցին, որ կառավարությունից հրահանգվել է արխիվներից հանել տարատեսակ քարտեզներ ու, ըստ դրանց, Տավուշից ու Նախիջևանի հատվածում պլանավորել առաջխաղացումներ` բերելով նույն հիմնավորումները, ինչ ադրբեջանցիները»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8887 | 0
Facebook